ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար

ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար

Փաստաբան Վահագն Գրիգորյանը գրել է․

«2024թ. հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար։ Ինչպե՞ս։
Քրեական օրենսգիրքը լրացվել է «Հետամտելը» կոչվող նոր հանցակազմով։ «Հետամտել» է համարվում օրինակ`
- ուրիշին հետևելը ,
- ուրիշի հետ «ոչ ցանկալի» շփման մեջ մտնելը կամ դրա փորձը,
- ուրիշի անձնական իրերի վրա հետքեր թողնելը (օրինակ՝ ջուր լցնելը),
- ուրիշի տվյալներով սոցցանցերում «պռոֆիլ» բացելը։
Որպեսզի արարքը համարվի հանցագործություն, այն պետք է կատարվի ՊԱՐԲԵՐԱԲԱՐ, և.
- «զոհի» մոտ պետք է առաջացրած լինի «վախ կամ անհանգստություն», ԿԱՄ
- «զոհին» պետք է ստիպի էապես փոխել իր կենսակերպը, ԿԱՄ
- «զոհի» մոտ պետք է առաջացրած լինի իր կենսակերպը փոխելու անհրաժեշտություն։
Բնականաբար, այս ամենը խիստ գնահատողական է, և case by case սկզբունքով գնահատվելու է իրավապահ մարմինների և դատական համակարգի կողմից։ 
Առաջին հայացքից կթվա, թե նոր հանցակազմի նպատակը կանանց (կամ տղամարդկանց ) պաշտպանությունն է «տհաճ ուզողներից»։ ԲԱՅՑ
Ունենք ծանրացնող հանգամանք, եթե արարքը կատարվել է «զոհի» պետական, քաղաքական, ծառայողական կամ հասարակական գործունեության հետ կապված»։