Լիտվան պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինա

Լիտվան պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինա

Լիտվան պատրաստ է իր զինվորներին ուսումնական առաքելությամբ ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն։

Նրա խոսքով, ինքը խորհրդարանական թույլտվություն ունի նման նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու համար, սակայն Կիևը դեռ չի դիմել այդ հարցով։

Շիմոնիտեն խոստովանել է, որ Ռուսաստանը դա կհամարի սադրանք, սակայն ավելացրել է. 
«Եթե մենք միայն մտածեինք Ռուսաստանի արձագանքի մասին, չէինք կարողանա որևէ բան ուղարկել։ Ամեն երկու շաբաթը մեկ լսում ենք, որ ինչ-որ մեկին միջուկային հարված կհասցվի»: