Դիմում եմ ոստիկանությանը․ Գոհար Դավթյան

Դիմում եմ ոստիկանությանը․ Գոհար Դավթյան

«Այս պայքարը իսկապես հայկական է։ Ոչ մի կուսակցություն պիտի այստեղ իր շահը չտեսնի։ Ով հայ է, պիտի միանա մեր այս շարժմանը։ Մեր զոհված  տղաների ծնողները նույնպես, բոլորը պիտի միանան, պիտի միանան, որ մենք հաղթենք։ Մենք պիտի փրկենք մեր հայրենիքը»։ Այս մասին քիչ առաջ ասաց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին ոստիկանների կողմից բերման ենթարկվելիս մարմնական վնասվածք ստացած, 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը։

«Իրենք այս ամենով իրենց տկարությունն են ցույց տալիս։ Ես կուզեի դիմել նաև ոստիկանությանը։ Դիմում եմ ու ասում՝ ինչ արել են, արդեն արել են։ Ոստիկանությունը կխնդրեի գալ ու միանալ մեր ժողովրդին։ Եկեք ու միացեք ժողովրդին, պետք չէ մեղքը կրկնապատկել»,- ասաց նա։