Զոհերի թիվը հասել է 90-ի․ Բրազիլիայում բնաղետ է

Զոհերի թիվը հասել է 90-ի․ Բրազիլիայում բնաղետ է

Բրազիլիայի Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 90, վիրավորվել՝ 362 մարդ, ևս 131-ը  անհետ կորած են համարվում։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ հղում անելով բրազիլական լրատվամիջոցներին։

«Ռիո Գրանդե դու Սուլ նահանգին պատուհասած հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի։ Մայիսի 7-ի տեղեկագրում նշվում է նաև, որ կա 131 անհետ կորած և 362 վիրավոր»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մայիսի 7-ի առավոտյան հաղորդվել էր, որ տարերային աղետի հետևանքով զոհվել է 85 մարդ, տուժել՝ 339-ը։