Ամեն օր տունը վախեցած նստես, մյուսը օրը պատերազմը դուռդ թակելու է

Ամեն օր տունը վախեցած նստես, մյուսը օրը պատերազմը դուռդ թակելու է

Պատերազմից վախենում ենք նրանք, ովքեր որ կյանքում պատերազմի միջով չեն անցել։ Եթե մենք իրոք ուզում ենք, որ պատերազմ չլինի, պիտի այնպես հզորանանք, այնպես աշխատենք, որ պատերազմ չլինի։ Եթե ես ամեն օր տունը նստեմ ու վախենամ պատերազմից, մյուս օրը պատերազմը իմ դուռը հաստատ ծեծելու է։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի մի աղջիկ։ Նշենք, որ Երևանից Արցախի թեմի առաջնորդն ու համախոհները երթ են իրականացնում, միանում են Բագրատ Սրբազանին։

«Եթե մենք վախենում ենք պատերազմից, տարածքներ տալով այնպես չէ, որ պատերազմ չի լինելու։ Ադրբեջանը երբեք չի ասել, որ ուզում են ԼՂ-ից ինչ-որ մի փոքրիկ մաս, իրենք ասել են՝ ամբողջը մերն է։ Հիմա էլ ասում են, որ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է ու Հայաստանն են ուզում։ Ու այս պարագայում ասել, թե մենք խաղաղություն ենք ուզում, ուզում ենք պատերազմից խուսափել, դա այդպես չի լինում։ Դուք չեք պատկերացնում ազատամարտիկների վիճակը, իրենք ինչ ապրումների մեջ են հիմա։ Նրանք ասում են՝ ինչներիս է պետք անարժանապատիվ ապրելը։ Ասում են՝ ավելի լավ է գնանք, մեր հողը պաշտպանենք, քան այսպես ապրենք»,- ասաց նա։