Այսօր՝ «Ռեալ»-«Բավարիա»

 Այսօր՝ «Ռեալ»-«Բավարիա»

Այսօր՝ մայիսի 8-ին, կկայանա աշխարհի ակումբային մակարդակով ամենահեղինակավոր մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի երկրորդ կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը։

Մադրիդում «Ռեալը» տանը ուժերը կչափի Մյունխենի «Բավարիայի» հետ։ Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։ Թիմերը Գերմանիայում, հիշեցնենք, հաղթողին չէին պարզել, գրանցվել էր ոչ-ոքի՝ 2-2 հաշիվը։