Վաղը պետք է հրապարակը լիքը լինի․ հույս ունենք՝ կգնան այս իշխանությունները

Վաղը պետք է հրապարակը լիքը լինի․ հույս ունենք՝ կգնան այս իշխանությունները

Այս շարժումը, որ սկսել է Բագրատ Սրբազանը ոնց որ բոլորիս համար նոր հույս լինի, հնարավորություն, որ նորից հետ գնանք տուն։ Մենք մինչև չունենանք ուժեղ Հայաստան, Արցախ գնալու հույս մենք չենք կարող ունենալ։ Մեր բոլորիս նպատակը տուն գնալն է, այդ պատճառով մենք իսկապես սատարում ենք Բագրատ Սրբազանին։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց արցախցիներից մեկը։

«Մենք հույս ունենք, որ այս չարիքի դեմ պայքարը, սևի դեմ պայքարը, կկարողանա հաղթանակի հասնել։ Անհնար է, որ սատանան հաղթի, չի լինում այդպես։ Մենք հասկանում ենք, որ իրոք հույս է բացվել։ Մենք չենք կարողանում երջանիկ ապրել, մենք չենք կարող հենց այնպես ապրել ու ասել՝ մենք ոչինչ չենք նկատում։ Մենք շատ լավ ենք հասկանում՝ ինչ ցավ են ապրում հիմա Տավուշի մեր քույրերն ու եղբայրները, մենք այդ ամենը արդեն մեկ տարի առաջ անցել ենք։ Հույս ունենք, որ վաղը հրապարակը լիքը կլինի, ինչը մեծ ազդակ կլինի այս իշխանությունների համար ու իրենք կգնան»,- ասաց նա։