Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կաթողիկոսի հետ կապված միջադեպին
Ամենայն հայոց կաթողիկոսը Սարդարապատում մոտեցել է, մինչդեռ պետական արարողակարգով հրավեր չի ունեցել, մենք էլ տեղյակ չենք եղել, որ նա ակնկալում է հրավեր։ Արդյունքում ոստիկանությունն ուղղակի փորձել է ճշտել` արդյոք նա եկել է իր քաղաքական կողմնակիցների ու իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած ու սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե ոչ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նրա խոսքով` երբ ոստիկանությունը հավաստիացել է, որ այցն ունի ուղղակի արարողակարգային նպատակ, կաթողիկոսին թողել են Սարդարապատ հուշահամալիրի պետական արարողակարգային միջոցառման տարածք։
Կարծիքներ