Կհամակերպվե՞նք նաև այս սրբապղծությանը, կմարսե՞ն նաև այս դավաճանությունը

Կհամակերպվե՞նք նաև այս սրբապղծությանը, կմարսե՞ն նաև այս դավաճանությունը

Կոլաբորացիոնիստական մի քաղաքական խմբակ՝ իր պարագլխով և վերջինիս ընտանիքով, որի ծանրակշիռ մեծամասնությունը չի ունեցել որևէ հետագիծ իր ամբողջ կյանքի ընթացքում, իսկ փոքրամասնությունն էլ աչքի է ընկել միմիայն բացասկան առումով, քանդում է բոլոր այն սյունները, արժեքները, որոնց վրա հիմնված է Հայոց Պետականությունը, Հայկականությունը.
Արցախ
Սփյուռք
Բանակ
Կրթություն
Պատմություն
Մշակույթ
Ավանդույթներ
Ընտանիք
Այժմ հասել է ամենասակրալին՝ 1723-ամյա Հայ Առաքելական Եկեղեցուն՝ մեր վերջին հիմնասյանը: 
Կհամակերպվե՞նք նաև այս սրբապղծությանը, կմարսե՞ն նաև այս դավաճանությունը: 
Պետք է յուրաքանչյուրս մեր քայլերով, ոչ թե լատենտ լռությամբ ցույց տանք մեր վերաբերմունքն այս ամենին: 
հ.գ. գրառումներ բաժնում անպայման դիտեք, թե ինչ խայտառակություն տեղի ունեցավ Սարդարապատում, 28 մայիս 2024թ

Արսեն Ջուլֆալակյան