Միլիարդների հասնող նոր աջակցություն՝ Կիևին. Շոլցը փակագծեր է բացել

Միլիարդների հասնող նոր աջակցություն՝ Կիևին. Շոլցը փակագծեր է բացել

Արեւմտյան երկրները ցանկանում են ֆինանսական միջոցներով Ուկրաինային հնարավորություն տալ ուժեղացնելու իր պաշտպանությունը: Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Շոլցի խոսքով՝ Եվրամիության երկրները և G7-ը վերջին երկու տարվա ընթացքում Ուկրաինային մեծ օգնություն են ցուցաբերել։ 

«Էմմանուելը և ես համաձայն ենք, որ այժմ պետք է հաջորդ քայլն արվի՝ այս աջակցությունը նոր հիմքերի վրա դնելու համար»,- ասել է կանցլերը։ Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն քննարկում է ռուսական սառեցված ակտիվների վերաներդրումից ստացված եկամուտներն Ուկրաինայի շահերից ելնելով օգտագործելու հնարավորությունը։

«Մենք ցանկանում ենք Ուկրաինային միլիարդների հասնող լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներին հասանելիություն տալ, որպեսզի նա ապահովի իր անվտանգությունը և ամրապնդվի ողջ Եվրոպայի անվտանգությունը։ Առաջիկա շաբաթներին մենք խորհրդակցություններ կանցկացնենք՝ համատեղ կայուն լուծում մշակելու համար, որն արտահայտում է մեր աջակցությունը ազատ, ժողովրդավարական և ինքնիշխան Ուկրաինային», - ասել է Շոլցը։