ՆԱՏՕ-ում խոստովանել են ռուսների առաջխաղացումն ու Կիևի ծանր վիճակը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ այժմ Կիևի համար ամենադժվար պահն է ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր։
«Այո, դա ճիշտ է, հիմա ամենադժվար ժամանակն է այս պատերազմում», - ասել է նա CNN-ին տված հարցազրույցում՝ խոստովանելով, որ Ռուսաստանի զինված ուժերին «հաջողվում է փոքր հաջողությունների հասնել»։
Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգն ընդգծել է, որ «պատերազմներն անկանխատեսելի են», սակայն ՆԱՏՕ-ն պնդում է, որ դաշինքը «ռուսական մեծ բեկում չի ակնկալում»։
Կարծիքներ