Մակրոնին զայրացրել է ուկրաինական բանակի հաղորդագրությունը

Մակրոնին զայրացրել է ուկրաինական բանակի հաղորդագրությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանել է առաջարկը, որի համաձայն՝ Ուկրաինային թույլ կտրվի արևմտյան զինատեսակներով հարվածել Ռուսաստանի տարածքի ռազմական օբյեկտներին:
Այս մասին նա հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում, հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները։

«Կարծում ենք, որ պետք է թույլ տանք նրանց չեզոքացնել այն ռազմական օբյեկտները, որտեղից հրթիռներ են արձակվում, և հիմնականում այն ​​ռազմական օբյեկտները, որտեղից հարձակումներ են իրականացվում Ուկրաինայի վրա։ Բայց նրանք չպետք է իրավունք ունենան խոցել այլ թիրախներ Ռուսաստանում, ակնհայտորեն քաղաքացիական թիրախներ կամ այլ ռազմական թիրախներ»,- պարզաբանել է նա։

Նրա խոսքով, Ուկրաինայի զինված ուժերի տարածած հաղորդագրությունը՝ երկրում ֆրանսիացի զինվորական հրահանգիչների ներկայությունն օրինականացնելու մասին, հապճեպ է արվել։ Մակրոնն Ուկրաինայի զինված ուժերի ուղերձն անվանել է «դժբախտ և չհամակարգված»՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններ տալ այս թեմայով։ 
Մակրոնը հավելել է նաև, որ հաջորդ շաբաթ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրա խոսքով, այդ ժամանակ ինքը «շատ կոնկրետ» կասի, թե ինչ են մտադիր անել Ֆրանսիայի իշխանությունները։