Արարողակարգային միջոցառում է եղել․ ՆԳՆ խոսնակը՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Արարողակարգային միջոցառում է եղել․ ՆԳՆ խոսնակը՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի մասին

Արարողակարգային միջոցառում է եղել։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ՆԳՆ շենքի դիմաց լրագրողներին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Արարողակարգային միջոցառում է եղել։ Պարզաբանումներ են կատարվել արարողակարգի հետ կապված, ինչից հետո մուտքը թույլատրվել է»,- ասաց մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ Սարդարապատի հուշահամալիր մայիսի 28-ին Վերափառի և հոգևոր դասի մուտքը մեծաթիվ ոստիկանական ուժեր խոչնդոտել էին, սակայն ճեղքելով ոստիկանական պատը` Վերափառին այնուամենայնիվ հաջողվել է հասնել հուշակոթողի մոտ, աղոթք բարձրացնել առ Աստված։