Ի՞նչ ակնկալիքներ ունի Թուրքիան Հայաստանից. նոր մանրամասներ՝ ԱԽ նիստից

Թուրքիայի անվտանգության խորհուրդը հուսով է, որ Բաքվի և Երևանի միջև բանակցություններում դրական առաջընթացը կհանգեցնի խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով արված պաշտոնական հաղորդագրության մեջ։
«Մենք կրկին հույս հայտնեցինք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի և աջակցեցինք բոլոր բարեխիղճ ջանքերին՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը», - ասվում է հայտարարության մեջ։
Անկարան բազմիցս հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը, որը քննարկվում է 2022 թվականից, կօգնի ապահովել Հարավային Կովկասում անվտանգությունը, հիշեցնում են թուրքական ԶԼՄ-ները:
Կարծիքներ