Դիմում եմ Սամվել Շահրամանյանին

Դիմում եմ Սամվել Շահրամանյանին

Ես համոզված եմ, որ այս շարժումը ավելի է ծավալվելու։ Սա ես ասում եմ՝ տեսնելով ընթացքը ու դա նաև համեմատելով 88-ի շարժման ընթացքի հետ։ ՄԵնք արցախցիներով պատրաստ ենք վաղը մասնակցել քաղաքամայր Երևանում կազմակերպվող այն մեծ միջոցառումներին, որոնք որ պլանավորված են։  Այս մասին այսօր ՝ մայիսի 8-ին, հայտարարել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման ազատամարտիկ, ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը։

«Ես ուզում եմ կոչով դիմել նաև Արցախի իշխանություններին, հատկապես խոսքը Սամվել Շահրամանյանի մասին է։ Նա խոստացել էր, որպեսզի կազմակերպի արցախահայերիս միասնությունը, միասնական պայքարը, բայց ոչինչ չի արվել ու հիմա հենց իրեն եմ դիմում։ Հարգարժան Սամվել Շահրամանյան, այսօր ժամն է, որ դուք ներկայանաք շարժմանը ու միանաք Բագրատ Սրբազանին։ Պետք է միավորել Հայաստանով մեկ ցրված ամբողջ արցախահայությանը, մենք պիտի միավորվենք։ Ակտիվ մասնակցություն է պետք այս շարժմանը։ Ես ուզում եմ դիմել նաև համայնքների ղեկավարներին, որոնց ձեռին շատ բան կա։ Նրանք նույնպես պիտի կազմակերպեն արցախահայության ներկայությունը այս շարժման միջոցառումներին»,- ասել է նա։