ՆԱՏՕ-ի վարժանքների ժամանակ զինվորներ են վիրավորվել

ՆԱՏՕ-ի վարժանքների ժամանակ զինվորներ են վիրավորվել

Շվեդիայում ՆԱՏՕ-ի «Swift Response» զորավարժությունների ժամանակ պարաշյուտով թռիչքի հետևանքով վիրավորվել է 11 զինվոր։ Այս մասին հայտնում է Aftonbladet թերթը։

Հրատարակության տվյալներով՝ ընդհանուր առմամբ տուժել է 11 զինվորական՝ ԱՄՆ-ից, Հունգարիայից և Իտալիայից։ 
Նրանցից 9-ը տարհանվել են ուղղաթիռով, եւս երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։

Նշվում է, որ տուժածներն ունեն կոտրվածքներ, այլ վնասվածքներ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։