Եթե վաղը ՔՊ-ից միանան, ասելու են՝ Նիկոլ Փաշինյանն է այս շարժման հետևում կանգնած, հա՞

Եթե վաղը ՔՊ-ից միանան, ասելու են՝ Նիկոլ Փաշինյանն է այս շարժման հետևում կանգնած, հա՞

Տարիների ընթացքում փորձել են տարբեր միջոցներով ազգին պառակտել, բայց հիմա արդեն դա ուղղակի ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում։ Տարբեր քաղաքական ուժերից, տարբեր քաղաքական ուժերից անհատներ, որոնք ցանկություն չեն ունեցել անգամ մեկ րոպե, մեկ վայրկյան միմյանց հետ շփվել, այսօր մեկտեղվել են ու միացել շարժմանը։ Այս շարժումը իսկապես ժողովրդական շարժում է, որ սկիզբ է առել Տավուշից ու դառել համահայկական։ Այս մասին ասյօր՝ մայիսի 8-ին, հայտարարել է Գառնիկ Դանիելյանը։

«Այս շարժումը այս պահին ում հետ ուզեն, կարող են կապեն, որովհետև տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ կան այստեղ։ Եթե իրենց կարծիքով փորձելու են ժողովրդին պառակտել, ասեմ, որ դա մերը չէ, մերը միավորելն է, մեկտեղվելն է։ Նորից ու նորից եմ ասում՝ պետք չէ պառակտել, պետք չէ փորձել ինչ-որ մեկի գլուխը տեսնել այս ամենում և այլն։ Պատիվ ու հայրենիք։ Սա է մեր կարգախոսը ու մենք գնում ենք հենց դրա հետևից։ Սև ու սպիտակ չկա,մերը եռագույնն է, որի տակ բոլորս պիտի համախմբվենք՝ Սրբազանի առաջնորդությամբ։ Այսօր մի շարք հոգևորականներ են միանում։ Բա էլ ով, եթե ոչ եկեղեցին, եկեղեցին է այն կառույցը, որը պիտի համախմբեր։Ի՞նչ, հիմա եթե վաղը ՔՊ-ից միանան, ասելու են Նիկոլ Փաշինյանն է այս շարժման հետևում կանգնած, հա՞»,- ասել է նա։