Չեռնոբոլի աղետալի վթարից ուղիղ 38 տարի է անցել

Չեռնոբոլի աղետալի վթարից ուղիղ 38 տարի է անցել

ԱՊՀ երկրներում ապրիլի 26-ին նշվում է ճառագայթային վթարների և աղետների զոհերի հիշատակի միջազգային օրը:

1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանում էներգաբլոկներից մեկի պլանային դադարեցման ժամանակ տեղի ունեցավ РБМК-1000 ռեակտորի պայթյունը։
Վթարի պահին երկու մարդ մահացավ, սակայն ռադիոակտիվ նյութերի արտանետման հետևանքով կայանի անձնակազմից և հրշեջներից մոտ 600 մարդ ճառագայթվեցին, նրանցից 28-ը մահացան հաջորդ մեկ տարվա ընթացքում:

Չեռնոբիլի ԱԷԿ-ում տեղի ունեցած աղետը խոշորագույնն է ատոմային էներգետիկայի պատմության մեջ, դրա հետևանքների վերացմանը մասնակցել է ավելի քան 600 հազար մարդ։
Ռադիոակտիվ աղտոտումը տարածվել ԽՍՀՄ-ի ավելի քան 200 հազար քառակուսի կիլոմետր տարածքում։

Չեռնոբիլի ԱԷԿ-ը, ինչպես և ապաբնակեցման ամբողջ գոտին, միշտ էլ զբոսաշրջիկների համար հատուկ հետաքրքրություն ունեցող տարածք է եղել։ Ստալկերներն ապօրինի էին մտնում այնտեղ, սակայն 2010 թվականից Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես զբոսաշրջիկներ են բերում։