Հետաքրքիր բացահայտում է տեղի ունեցել․ Արթուր Խաչատրյան

Հետաքրքիր բացահայտում է տեղի ունեցել․ Արթուր Խաչատրյան

Շատ հետաքրքիր բացահայտում եղավ ՀՀ գլխավոր դատախազի հաղորդումից։ Գլխավոր դատախազը հերքեց իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի, «Քաղաքացիական պայմանագրի» այն պնդումները, թե որոշ ուժեր Հայաստանում՝ արտերկրից դրդված, փորձում են հեղաշրջում իրականացնել։ Որևէ քրեական գործ փաստորեն չկա։ Այս մասին քիչ առաջ խորհդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Հիշեցնեմ, որ պատերազմի օրերին, պատերազմից հետո այս իշխանությունները դասալքության հրահրման մասին էին խոսում, այս ամենը , ոնց հասկանում եք, ընդամենը քարոզչական փուչիկներ էին , որոնք իրար հետևից պայթում են»,- ասել է նա։

«Խոսելով «սահմանազատման» մասին, ասեմ, որ այս իշխանությունները հերթական հետաքրքիր բանն են անում։ Նրանք հերթական անգամ հայտարարել են, թե ժողովրդի թիկունքում որևէ որոշում չեն կայացնելու, բայց բայց քարտեզները գաղտնի են պահում»,- նշել է Խաչատրյանը։