Հունաստանը մերժեց Կիևին․ ի՞նչ է ասել վարչապետը

Հունաստանը մերժեց Կիևին․ ի՞նչ է ասել վարչապետը

Հունաստանը չի պատրաստվում Ուկրաինային մատակարարել ոչ C-300, ոչ Patriot, հայտարարել է այդ երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

«Հունաստանն աջակցել է Ուկրաինային տարբեր ձևերով՝ պաշտպանական արտադրանքով, սակայն մենք առաջին իսկ պահից ասել ենք, որ չենք կարող ազատվել մեր զսպման հնարավորությունների համար կարևոր նշանակություն ունեցող սպառազինություններից։ Մենք ունենք զենքի ավելցուկ, որով կարող ենք աջակցել Ուկրաինային, և մենք դա արեցինք, կարծում ենք, որ դա ճիշտ է։ Իսկ եթե ավելցուկ լինի, մենք կշարունակենք օգնել։ Բայց ձեր նշած հակաօդային պաշտպանության համակարգերը չափազանց կարևոր են Հունաստանի օդային տարածքը պաշտպանելու համար և չեն տրամադրվելու Ուկրաինային», - ասել է Միցոտակիսը: