Կհարվածենք․ Մոսկվան զգուշացրել է Լոնդոնին

Կհարվածենք․ Մոսկվան զգուշացրել է Լոնդոնին

Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան խիստ բողոքի հայտագիր է ներկայացվել՝ կապված թագավորության ԱԳՆ ղեկավարի հայտարարության հետ։
Հիշեցնենք, օրերս Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Կիևն իրավունք ունի հարվածել Ռուսաստանի Դաշնությանը բրիտանական զենքով։

Քեմերոնին զգուշացրել են, որ Կիևի այդպիսի հարձակումներին պատասխան կարող է լինել բրիտանական ցանկացած ռազմական օբյեկտ և տեխնիկա Ուկրաինայի տարածքում և նրա սահմաններից դուրս, ընդգծել են գերատեսչությունում։

Ռուսաստանը կոչ է արել Բրիտանիային մտածել Լոնդոնի թշնամական քայլերի աղետալի հետեւանքների մասին եւ անհապաղ հերքել Քեմերոնի հայտարարությունները։