Զինծառայող է զոհվել. ՊՆ

Զինծառայող է զոհվել. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է.

«Մայիսի 26-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արարատ Արամի Արոյանը:

Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Հրապարակի» տեղեկություններով Վարդենիսի զորամասերից մեկում, դժբախտ պատահարի հետևանքով զոհ կա և վիրավորներ: