«Վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանն է։
Մենք մի ամիս եղել ենք հանդիպումների և խորհրդակցությունների մեջ։ Հանդիպումներ են անցկացվել բոլոր ոլորտների ներկայացուցիչների, խմբերի հետ՝ քաղաքական կուսակցություններից մինչև հասարակական միավորներ, բուհական, գիտական, մշակութային, տնտեսագիտական շրջանակներ, անվտանգության մասնագետներ, դիվանագետներ, գործարարներ, իրավաբաններ, տարբեր սոցիալական խմբերի, և շատ ու շատ այլոց հետ։
Բոլոր հանդիպումների և քննարկումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք՝ որ
Այդ մարդը, իհարկե, Բագրատ Սրբազանն է»- հայտարարեց պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանը:
Այն պահին երբ հայտարարվեց, որ վարչապետի թեկնածուն Սրբազանն է, հրապարակի տարբեր կողմերից մանուշակագույն ծխեր վառվեցին: Ի դեպ, մանուշակագույնը խորհրդանշում է Հայ Առաքելական եկեղեցու գույնը։
Մանրամասն՝ տեսանյութում։

