Հասարակություն

Ի՞նչ էր երեկ իրականում կատարվել Գյումրու Սայաթ-Նովա փողոցում

Ի՞նչ էր երեկ իրականում կատարվել Գյումրու Սայաթ-Նովա փողոցում

Երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել, թե Գյումրու Սայաթ-Նովա փողոցում ծեծկռտուք և զանգվածային անկարգություն է տեղի ունեցել, ինչպես նաև դանակահարություն, ինչի հետևանքով երթևեկությունը կաթվածահար է եղել, իսկ տարածքում հարյուրավոր մարդիկ են հավաքվել։

Սակայն «Հրապարակի» տեղեկություններով՝ իրականում նման միջադեպ չի եղել։ Պարզվել է, որ ամեն ինչ սկսվել է երկու քաղաքացիների միջև ծագած վիճաբանությունից, որը կապված է եղել միմյանց ճանապարհը խոչընդոտելու հետ։
Միջադեպի ընթացքում վեճի պատճառով խոչընդոտվել է նաև կանչի մեկնող շտապօգնության մեքենայի երթևեկությունը, ինչն ավելի է լարել իրավիճակը։ Աղմուկի պատճառով դեպքի վայրում արագ հավաքվել են քաղաքացիներ, հարակից օբյեկտների աշխատակիցներ, ինչպես նաև ոստիկանության ծառայողներ։

Հաշվի առնելով, որ Սայաթ-Նովա փողոցը քաղաքի ամենամարդաշատ հատվածներից է, որտեղ գործում են բազմաթիվ խանութներ, սրճարաններ և ռեստորաններ, կարճ ժամանակում մեծ բազմություն է կուտակվել, ինչի հետևանքով էլ ստեղծվել է խցանում։ Սակայն զանգվածային ծեծկռտուք կամ այլ լուրջ միջադեպ, ինչպես տարածվել էր համացանցում, տեղի չի ունեցել։

«Գյումրիում Հուլիսի 16-ին՝ ժամը 21․10-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցում «Աուդի» մակնիշի մեքենայի վարորդի կատարած իրավախախտումն արձանագրելու ժամանակ Շիրակի մարզի գումարտակի պարեկներին են մոտեցել նրա երկու ընկերները։ Նրանք խոչընդոտել են պարեկների օրինական գործողություններին, դրսևորել անհարգալից վերաբերմունք, հնչեցրել վիրավորական արտահայտություններ՝ միաժամանակ խաթարելով բնականոն երթևեկությունը։

Գյումրի քաղաքի բնակիչ 32-ամյա, 41-ամյա և 47-ամյա երեք տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն։
Դեպքի կապակցությամբ լրատվամիջոցներում տարածված դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը» ,-ասված է ՆԳՆ տարածած հայտարարությունում

Նշենք, որ ձերբակալվածներին հենց երեկ ազատ են արձակել;

Լրահոս

Ամենաընթերցված

Վերջը

Վերջը

Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա… Ծանո՞թ խոսքեր են: Իսկ հիմա՝ ավելի ուշադի...

×
Gallery Image