Մտադիր ենք ետ բերել Հարավային Օսիան և Աբխազիան. Կոբախիձե

Մտադիր ենք ետ բերել Հարավային Օսիան և Աբխազիան. Կոբախիձե

Վրաստանը պատրաստվում է հանրապետության կազմի մեջ վերադարձնել Աբխազիան և Հարավային Օսիան, իսկ 2030 թվականին դառնալ Եվրամիության անդամ:
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մեր վրացական երազանքն է մինչև 2030 թվականը ապրել միասնական և ուժեղ Վրաստանում՝ մեր աբխազ և օս եղբայրների և քույրերի հետ միասին։ 
Միասնական և ուժեղ Վրաստանը պետք է դառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ 2030 թվականին»,- գրել է նա X սոցիալական ցանցում։