39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից եւ ծննդաբերել է

39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից եւ ծննդաբերել է

Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ 39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոնից ընդառաջ ուղարկված ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն։ 

Կինը ծննդաբերել է, մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Հայտնում ենք, որ հեղեղված ամբուլատորիաներ չունենք։ Որոշ ամբուլատորիաներ հոսանքազրկված են։ Մարզերում առաջին օգնության պարագաներով և դեղերով ապահովվածությունը բավարար է։Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը: