Երևանի կամուրջներից ոչ մեկը չունի անձնագիր

Երևանի կամուրջներից ոչ մեկը չունի անձնագիր

Այն, ինչին կանդրադառնամ իրականում շատ կարևոր խնդիր է: Երևանի կամուրջներից ոչ մեկը չունի անձնագիր, ինչպես նաև հաշվարկված չէ կրողունակությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

«Քանի որ փոխվել է քաղաքի երթևեկի ինտենսիվությունը, պետք է ուսումնասիրենք սեյսմիկ վիճակը, հաշվի առնենք նախագծային կրողունակությունը՝ արդյոք որքան կդիմանա այսօրվա ծանրաքաշ մեքենաների ինտենսիվությանը»,-ասել է նա: