Երևանը որոշակի տրամաբանությամբ զարգանում է

 Երևանը որոշակի տրամաբանությամբ զարգանում է

Երևանը որոշակի տրամաբանությամբ զարգանում է, իրականացվում է կառուցապատում, և մեխանիկորեն պետք է առանձնացվեն հողային միավորներ, որոնց նպատակը պետք է լինի այդ հատվածներում դպրոցներ ու մանկապարտեզներ կառուցելը ըստ բնակչության թվի: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այս անկանոն կառուցապատումը բերել է նրան, որ շատ տեղերում ունենք ահռելի ծավալի բնակելի զանգված, և չունենք որևէ սոցիալական ենթակառուցվածք։ Նման խնդիրների առաջ ենք կանգնել, և որպեսզի դրանք չխորանան, պետք է առանձնացվեն հողակտորներ, որոնց վրա կկառուցենք մանկապարտեզներ ու դպրոցներ»,-ասել է նա: