Առավելագույն ժամկետը, որ այդ ավտոմեքենաները պետք է հեռացվեն, 15 րոպեն է

Առավելագույն ժամկետը, որ այդ ավտոմեքենաները պետք է հեռացվեն, 15 րոպեն է

Այսօր՝ հունիսի 17-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է ավտոճանապարհային վթարներին:

«Երբ ավտոմեքենաները բախվում են, նույնիսկ եթե շատ ծանր բախում չի, ահռելի խնդիր է առաջանում երկար հերթով: Ասենք մինչև 200-250 հազար դրամի վնասի դեպքում միլիոնավոր դրամների բենզին է վատնվում դրա համար։ Առավելագույն ժամկետը, որ այդ ավտոմեքենաները պետք է հեռացվեն, 15 րոպեն է։ Պետք է հասկանալ նաև՝ դրան զուգահեռ որևէ այլ մեխանիզմ պետք է ստեղծել, թե ոչ»,- ասել է Ավինյանը՝ առաջարկելով  որոշակի փոփոխություններ կատարել Երևանի ՏԻՄ օրենքում վթարների վերաբերյալ: