Միջամտություն չլինի, քաղաքը մի օր կանգնելու է

Միջամտություն չլինի, քաղաքը մի օր կանգնելու է

Այսօր՝ հունիսի 17-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է ավտոբուսային առանձին գծերին, մասնավորապես խոսել ֆրանսիացների հետ տարվող աշխատանքների մասին:

«Ուսումնասիրվել ու վերլուծվել է Երևանի ճանապարհային ցանցը, մշակվել կարճաժամկետ ու երկարաժամկետ գործողությունների ծրագրեր՝ հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի ամբողջական երթուղիների ներդրման մասով։ Երևանի ու Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի միջև համագործակցային ծրագրերում ֆրանսիացի գործընկերները ներկայացրել են ռիսկերի հետ կապված վերլուծություն։ Ակնհայտ է, որ փոփոխություններն անխուսափելի են, որ նույնիսկ դրա հավելյալ հանրային քննարկման կարիք չկա։ Այստեղ ճաշակի հարց չէ, ռեֆորմի անհրաժեշտության հարց է, և մենք պետք է շարժվենք առաջ: Պետք է սկսել հիմնական երթուղիներից, որտեղ տրանսպորտային ամենամեծ ծանրաբեռնվածությունն է, հաջորդ փուլում կգնան շինարարական միջամտությունների՝ փողոցների առանձնացումը բետոնային կամ եզրաքարային տրամաբանությամբ, ինչպես արված է Փարիզում։ Մեքենաների աճի տենդենցը տեսնելով, ենթադրվում է, որ քաղաքը մի օր կանգնելու է, եթե ոչ մի միջամտություն չլինի»,- ասել է նա: