Նեթանյահուն լուծարեց ռազմական կաբինետը. նոր շրջադարձ

Նեթանյահուն լուծարեց ռազմական կաբինետը. նոր շրջադարձ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ցրել է իր ռազմական կաբինետը իսրայելական ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Բենի Գանցի հրաժարականից մեկ շաբաթ անց։ The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարել է հունիսի 16-ին ռազմաքաղաքական կաբինետի նիստում։

«Կաբինետը ստեղծվել է Գանցի հետ համաձայնությամբ՝ նրա խնդրանքով։ Գանցի հեռանալուց հետո կաբինետի կարիք այլևս չկա», - ասել է Նեթանյահուն:

Նա այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի՝ Գանցի հրաժարականից հետո իրեն արտակարգ ռազմական կաբինետում ընդգրկելու խնդրանքին, նշում է թերթը։
Պատերազմի կաբինետը ստեղծվել է հոկտեմբերի 7-ից հետո՝ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի հետ կապված որոշումներ ընդունելու համար։ Այժմ այդ որոշումները կկայացնի ռազմաքաղաքական կաբինետը։