Հայաստանում ամերիկյան ռազմաբազանե՞ր կլինեն. ի՞նչ է հուշում Նարիշկինը

Հայաստանում ամերիկյան ռազմաբազանե՞ր կլինեն. ի՞նչ է հուշում Նարիշկինը

Դեռևս վաղ է խոսել Հայաստանի տարածքում ամերիկյան ռազմաբազաների հայտնվելու հնարավորության մասին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Դեռ վաղ է խոսել այս մասին», - ասել է Նարիշկինը` պատասխանելով հարցին, թե արդյոք պետք է սպասել հանրապետությունում ԱՄՆ ռազմաբազաների հայտնվելուն` կապված Երևանի քաղաքականության փոփոխության հետ:

Ավելի վաղ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հանդիպման ամփոփիչ համատեղ հայտարարության մեջ նշվել էր, որ կողմերը կամրապնդեն համագործակցությունը անվտանգության ոլորտում և միտված են համագործակցության կարգավիճակը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելուն։