Ցանկապատի նկարներ է ցույց տալիս, ասում, թե՝ սահման է, կապ չունի՝ որքան է հանձնում․ Սրբազանը՝ Փաշինյանի մասին

Ցանկապատի նկարներ է ցույց տալիս, ասում, թե՝ սահման է, կապ չունի՝ որքան է հանձնում․ Սրբազանը՝ Փաշինյանի մասին

«Թե իրականում ինչ է տեղի ունենում, մենք չենք չգիտենք, հետեւաբար չեմ կարող գնահատական տալ Սյունիքում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ, բայց այն, որ սուտը դեռ շրջում է մեր երկրում՝ ակնհայտ է»,-Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։ 

«Մարդկանց ցանկապատի նկարներ է ցույց տալիս, ասում, թե՝ սահման է, ու բնավ կապ չունի, թե որքան է հանձնում, դիմացը ոչինչ չստանալով։ Սա հենց ստի պատմությունն է, եւ մշտապես շարունակվելու է։ Մեր շարժման նպատակը հենց ճշմարտությունն ասելն է, տեսնում եք, թե ինչ դիմադրություն կա դրա դեմ նրանց կողմից։ Երբ շարժումը սկսել է, մենք խոսել ենք ինքնամաքրվելու, հաշտության մասին եւ ակամայից տեսել ենք ամբողջ թույնը, ատելությունն ու թշնամանքը, որովհետեւ իրենք դրա մեջ են գտնվում եւ դժվար է դրանից ազատվելը»,-ասաց նա։ 

Լրագրողի դիտարկմանը, որ Արգիշտի Քյարամյանի կառույցը քրեական վարույթներ է նախաձեռնում շարժման անդամների նկատմամբ, Սրբազանը արձագանքեց․ «Քյարամյանը եւ իր ղեկավարած կառույցը մաս են կազմում այս հանցագործ իշխանությանը։ Իրավապահ համակարգն այսօր ծառայում է մեկ մարդու, եթե այդքան արդար են, ապա ոստիկանական բռնությունների վերաբերյալ ինչու՞ որեւէ ծպտուն չեն հանում»,-նշեց Սրբազանը։