«Սառույցը հալվո՞ւմ է». Կիևը մտադիր է հաշտվել ՌԴ-ի հետ

«Սառույցը հալվո՞ւմ է». Կիևը մտադիր է հաշտվել ՌԴ-ի հետ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանին հրավիրել Ուկրաինային նվիրված հաջորդ միջազգային համաժողովին։ Նա ընդգծել է, որ գագաթնաժողովի նպատակը հակամարտությունը դադարեցնելն է։

«Գաղափարն այն է, որ հաջորդ գագաթնաժողովը կլինի հակամարտության ավարտը։ Եվ, իհարկե, մեզ անհրաժեշտ է մյուս կողմի ներկայությունը բանակցությունների սեղանի շուրջ։ Ակնհայտ է, որ երկու կողմերն էլ անհրաժեշտ են հակամարտությունը դադարեցնելու համար»,- Կուլեբայի խոսքերն է մեջբերում Strana հրատարակությունը։ 
Նա նշել է, որ Կիևի իշխանությունները գիտակցում են, որ «կգա այն պահը, երբ անհրաժեշտ կլինի խոսել Ռուսաստանի հետ»։

Հիշեցնենք, որ Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում հունիսի 15-16-ին տեղի ունեցավ Ուկրաինային նվիրված համաժողովը, որի արդյունքներով ստորագրվել է Ուկրաինայի վերաբերյալ կոմյունիկեն: Փաստաթղթին աջակցել են գագաթնաժողովին մասնակցող 80 երկրներ:

Ավելի ուշ Իրաքն ու Հորդանանը հետ վերցրեցին իրենց ստորագրությունները կոմյունիկեի տեքստից: Հնդկաստանը չի ստորագրել փաստաթուղթը։ Շվեյցարիայի ԱԳՆ-ն չի բացառել, որ հաջորդ հանդիպումը կանցկացվի ԱՄՆ-ում՝ նոյեմբերին նախանշված նախագահական ընտրություններից: