Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն

Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն

Այսօր՝ հունիսի 17-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացին՝ տեղեկացնելով, որ միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն, քանի որ նոր ավտոբուսները դեռ չեն հասել:

«Միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղի է ունենում, երբ նոր ավտոբուսները գալիս և մտնում են գիծ: Պիտի ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով կերկարաձգվի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ կամ երկու ամսով, որպեսզի մեր խոստումը հստակ կատարված լինի»,- նշել է Ավինյանը: