Ձեզանից ավելի մեծ արժեք ինձ համար այս կյանքում գոյություն չունի

Ձեզանից ավելի մեծ արժեք ինձ համար այս կյանքում գոյություն չունի

Դուք մեր հայրենիքի հայրերն ու մայրերն եք, ձեզանից ավելի մեծ արժեք մեզ համար, ինձ համար այս կյանքում գոյություն չունի։ Եթե արժանի ենք, ինչ-որ ձևով ընդունեք մեզ որպես ձեր որդիներ, մենք այդ հաղթանակը նաև ձեզ ենք պարտք։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Եռաբլուրում հայտարարել է Բագրատ Սրբազանը՝ դիմելով զոհվածների ծնողներին:

«Օրհնենք մեզ, որպեսզի գա այն օրը, որպեսզի էլ ամոթով չմտնենք Եռաբլուր, կարողանանք բաց աչքերով նայել մեր տղաներին, իրենց առջև ծնկի գալ ու ասել՝ ձեր առջև ուխտ կնքած, հավատարամության երդում տված լինելով, ինչ-որ չափով կարողացանք ձեր ճանապարհի հաղթանակի և երազի տեսիլքը վերադարաձնենք առաջինը ձեզ»,- ասել է նա: