Դժբախտությունները մեզ համար վերականգնումի հիմք պետք է դառնան

Դժբախտությունները մեզ համար վերականգնումի հիմք պետք է դառնան

6-րդ տարին է լրացել Իգոր Մուրադյանի՝ այս աշխարհից մեկնումի։ Մեր մտեքերն անընդհատ հետ են գնում 1988 թվականը: Թվում էր,թե ոչինչ չի պատահել մեր տարածաշրջանում, երկրում, կյանքում։ Հանկարած մթնոլորտը պայթեց Արցախյան ազատամարտի այն առաջին սերմերով, որի հիմնադիրներից մեկը Իգոր Մուրադյանն էր։
Մինչև վերջին շունչը հավատարիմ մնաց այդ ազատամարտին, պայքարին եթե ոչ գործնական առումով, բայց գաղափարապես՝ դառնալով այդ ազատամարտի սիմվոլներից մեկը։ 

Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, Եռաբլուրում հայտարարել է Բագրատ Սրբազանը:

«Դժբախտաբար այդ ամբողջ պատմությունն ու կենսագրությունն այսօր գողացված իրականության մեջ է։ Սակայն երբեք էլ մեզ համար նահանջի, ընկրկումի ճանապարհ չի կարող լինել, քանի որ այսօրվա ողջ աղետը, դժբախտությունները մեզ համար վերականգնումի հիմք պետք է դառնան»,- ասել է նա: