Կշարունակի՞ Լեյենը պաշտոնավարել. այսօր կվճռեն

Կշարունակի՞ Լեյենը պաշտոնավարել. այսօր կվճռեն

ԵՄ առաջնորդներն այսօր երեկոյան Բրյուսելում նախատեսված մասնավոր ընթրիքի ժամանակ ծրագրում են հաստատել Ուրսուլա ֆոն դեր Լեյենի թեկնածությունը երկրորդ հնգամյա ժամկետով Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում:
Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Նրանց խոսքով, անդամ երկրների ղեկավարները կքննարկեն նաև դաշինքի այլ առանցքային պաշտոններ։
«Ոչ ոք չի քննարկում որևէ այլ արդյունք»,- հրապարակմանը ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը՝ նկատի ունենալով Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում Ուրսուլա ֆոն դեր Լեյենի թեկնածությունը։

Նշվում է նաև, որ այսօրվա ընթրիքի ժամանակ կքննարկվի, թե ում ընտրել որպես ԵՄ խորհրդի նախագահ, ինչպես նաև բարձր ներկայացուցչին՝ դաշինքի գլխավոր դիվանագետին։ Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստան Շառլ Միշելին փոխարինելու համար գլխավոր ֆավորիտ է համարվում, ասում են պաշտոնյաները: Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը երկրորդ տեղի համար ամենահավանական թեկնածուն է:

Սակայն հրատարակության աղբյուրները զգուշացրել են, որ հանդիպման նախօրեին տարբերակներից ոչ մեկն այնքան հստակ չէր, որքան Եվրահանձնաժողովը գլխավորելու Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ընտրությունը։