Իրավիճա՞կ է փոխվել. մտադիր են համաժողովի արդյունքները քննարկել ՌԴ-ի հետ

Իրավիճա՞կ է փոխվել. մտադիր են համաժողովի արդյունքները քննարկել ՌԴ-ի հետ

Շվեյցարիան կցանկանար Ռուսաստանի, Չինաստանի և մյուս երկրների հետ, որոնք չեն մասնակցել հունիսի 15-16-ը` Ուկրաինայում խաղաղությանը նվիրված միջազգային համաժողովին, քննարկել դրա արդյունքները։ Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Ինյացիո Կասիսը` համաժողովի ավարտին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան էլ հայտարարել է, որ Ռուսաստանին մտադիր են հրավիրել Ուկրաինայի հարցով հաջորդ համանման գագաթնաժողովին:

Նա խոստովանել է, որ պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն կողմերի միջև: