Ադրբեջանում ևս ջրհեղեղ է. ավերածություններ կան

Ադրբեջանում ևս ջրհեղեղ է. ավերածություններ կան

Ադրբեջանում տեղացած հորդառատ անձրևների պատճառով Ղազախի շրջանում ափերից դուրս են եկել Ջողազ, Աղստև և Խրամ գետերը, ինչը հանգեցրել է լուրջ հետևանքների։

Դեմիրլի գյուղի մերձակայքում գտնվող Ջողազ գետի վրա գտնվող կամուրջը մասամբ փլուզվել է, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Խրամ և Աղստև գետերի վարարման հետևանքով ջրի տակ են անցել քաղաքացիներին պատկանող օբյեկտներ և տարածքներ։ Բացի այդ Իքինջլի Շիխլի գյուղում անտառային տարածքը գտնվում է հեղեղումների գոտում։

Ներկայում տարածքում տեղակայված են համապատասխան կառույցների աշխատուժն ու տեխնիկան, աշխատանքներ են տարվում տարերային աղետի հետեւանքների վերացման ուղղությամբ։