Որքա՞ն է աշխատում Պուտինը

Որքա՞ն է աշխատում Պուտինը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատանքային օրն ավարտում է ուշ գիշերը, հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա պետության ղեկավարին բացարձակ աշխատասեր է անվանել։

«[Նա] բացարձակ աշխատասեր է, բառի լավ իմաստով: Գրաֆիկն իսկապես շատ խիտ է, նախագահն իր աշխատանքային օրն ավարտում է ուշ կեսգիշերին»,- խոստովանել է Պեսկովը Պավել Զարուբինին տված հարցազրույցում

Նրա խոսքով, ՌԴ ղեկավարը վաղ առավոտից սկսում է իր պարտականությունները: Կրեմլի խոսնակը դա բացատրել է «այնպիսի ժամանակաշրջանով», որը մշտական ​​աշխատանք է պահանջում երկրի առաջին դեմքից։

«Մեր նախագահը գիտի, թե ինչ և ինչպես անել»,- ընդգծել է Պեսկովը։