Երկար դադարից հետո ՀԱՄԱՍ-ն առաջին անգամ հրթիռակոծել է Թել Ավիվը

Երկար դադարից հետո ՀԱՄԱՍ-ն առաջին անգամ հրթիռակոծել է Թել Ավիվը

ՀԱՄԱՍ-ը Ռաֆահ քաղաքից 8 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Տեղեկություն է տարածել իսրայելական բանակը։

Նշվում է, որ հրթիռների մի մասը խոցվել է ՀՕՊ համակարգերի կողմից։

Ինչպես հաղորդում է timesofisrael.com-ը, վերջին կես տարում ՀԱՄԱՍ-ն առաջին անգամ Գազայի հատվածից հրթիռակոծել է Թել Ավիվը։

Պաղեստինյան շարժումը հայտարարել է, որ հրթիռային հարձակում է իրականացրել Թել Ավիվի վրա՝ ի պատասխան խաղաղ բնակչության դեմ Իսրայելի բանակի գործողության: