Ինչու են Երեմյանները զվարճացնում երևանցիներին (լուսանկարներ)

Ինչու են Երեմյանները զվարճացնում երևանցիներին (լուսանկարներ)

Երկու օր է Մաշտոց-Սարյան հատվածում` Մալիբուի այգում հորդառատ անձրևի տակ բացօթյա փառատոն է կազմակերպվել` Երեմյանների վարձակալած տարածքում: Տարբեր մանկական խմբեր, համույթներ, ժամանակակից կատարողներ ու փոփ խմբեր են հանդես գալիս այգում: «Ճանաչեք Հայաստանը» խորագրի ներքո տաղավարներ են տեղադրվել, որտեղ մարդկանց պատմում են, թե ինչ հրաշալի երկիր է Հայաստանի Հանրապետությունը, ինչքան զբոսնելու և տեսնելու վայրեր կան, ուր գնան մարդիկ ամռանը` եթե էքստրեմալ սպորտի կամ հնությունների սիրահար են: Մի խոսքով` մի հրաշալի միջոցառում: Բայց ինչու են Երեմյանները, որոնք վերջին 1-2 տարում սրընթաց բիզնես հաջողություններ արձանագրել, հենց այս օրերին, եղանակային այս վատ պայմաններին նման բացօթյա միջոցառում նախաձեռնել:

Կարող ենք ենթադրե՞լ, որ պատճառն այսօր նշանակված միտինգն է և մարդկանց միտինգից շեղելը, ցույց տալը, որ լավ էլ երկիր է Հայաստանը` մեծ, հետաքրքիր, ինչ եք ընկել Տավուշից էդ մի քանի հողակտորի հետևից: Իսկ կարո՞ղ ենք ենթադրել, որ վճռորոշ դեր է խաղացել մի քանի օր առաջ Երեմյանների երկրորդ կաթնամթերքի գործարանի բացմանը Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը: Իսկ կարո՞ղ ենք այս ամենից եզրակացնել, որ բիզնեսմեն Երեմյանները թքած ունեն այս երկրի վրա և կարևորն իրենց` շատ փող աշխատելու հանգամանքն է և ամեն գնով իշխանությունների հետ հետ լավ լինելու ձգտումը, որ հանկարծ Հարկայինի, ՊՎԾ-ի ու տարբեր իրավապահների տեսադաշտում չհայտնվեն: