Թռչող «Կրեմլ». ի՞նչ կա Պուտինի շքեղ օդանավի մեջ

Թռչող «Կրեմլ». ի՞նչ կա Պուտինի շքեղ օդանավի մեջ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շքեղ Իլ-96-300ՊՈՒ ինքնաթիռի ներսում կա պետության ղեկավարի գրասենյակ, խորհրդակցության դահլիճ, կլինիկա, ճաշարաններ, բարեր և նույնիսկ մարզասրահ։ 
Կան նաև ժամանակակից կապի համակարգեր, միջուկային ուժերը կառավարելու հնարավորություն և ինքնապաշտպանության միջոցներ։ Այս մասին գրում է Slash Gear ամերիկյան հրատարակությունը։
«Ինքնաթիռն ունի շքեղ սրահ և հարմարություններ։ Օդանավը համալրված է կապի նորագույն համակարգերով, ինչը թույլ է տալիս Ռուսաստանի նախագահին կապի մեջ մնալ իշխանության բոլոր թեւերի և զինված ուժերի հետ»,- ասվում է հոդվածում: 

Նշվում է, որ ինքնաթիռի ներսում կա նախագահի անձնական գրասենյակ, լյուքս սենյակ՝ մեծ երկտեղանոց մահճակալով, հանդիպումների համար նախատեսված սենյակներ, կլինիկա, ճաշասենյակներ, բարեր և նույնիսկ մարզասրահ։

Օդանավի բոլոր հատվածները զարդարված են կրեմի երանգներով՝ ոսկե տարրերով, միևնույն ժամանակ դրանք արտացոլում են ռուսական մշակույթը։ Ինքնաթիռը կարող է նաև գործել որպես հրամանատարական կետ՝ թույլ տալով նախագահին արագորեն բարձր պատրաստության վիճակի բերել երկրի միջուկային ուժերը, եզրակացրել է ամսագիրը։