«Ժուչոկ» դնող Էլենը Չինարիից է

«Ժուչոկ» դնող Էլենը Չինարիից է

Պարզվում է` Էլեն Աղասյանը, ով ցանկացել է հյուրանոցի սենյակի առաստաղը ծակելու միջոցով գաղտնալսող սարք դնել Բագրատ Սրբազանին գաղտնալսելու համար, Տավուշի մարզի Չինարի գյուղից է: Էլեն Աղասյանը՝ Հեղինե Աղասյանն է` Չինարիի դպրոցի պատմության ուսուցչուհի Հրածին Ապերյանի, Սերոժ Աղասյանի դուստրը: Հեղինեն Երեւանում Խաչատուր Աբովյանի մանկավարժական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՊՆ-ում, այնուհետեւ մտել է ԱԱԾ:

Նրան ճանաչողներն ասում են, որ նա վերջին տարիներին դարձել է ֆինանսապես ինքնաբավ, ապրում է բավականին բարեկեցիկ կյանքով, սիրում է շրջագայել: Ամենազարմանալին այն է, որ Բագրատ Սրբազանն այս ընտանիքին աջակցել է բազմիցս` երբ Հեղինեի մայրը բուժվում էր քաղցկեղից: Հովանավորել է նաեւ Հեղինեին` ուսման վարձավճարի հարցում: Չինարեցիների համար նրա` «ժուչոկ» տեղադրելու մասին լուրը ցնցող ու անսպասելի է եղել:

Իրինա Վանյան