Զելենսկին Խարկովից դիմել է համաշխարհային առաջնորդներին

Զելենսկին Խարկովից դիմել է համաշխարհային առաջնորդներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Խարկով և տեսաուղերձ է ձայնագրել Ռուսաստանի կողմից ավերված տպարանի ավերակների ֆոնին։

«Նրանց համար հաճույք է այրելը: Մենք բոլորս գիտենք, թե ում հետ գործ ունենք: Ռուսաստանը ղեկավարում են մարդիկ, ովքեր ցանկանում են սովորական դարձնել կյանքեր այրելը, քաղաքներն ու գյուղերը քանդելը, ժողովուրդներին պառակտելը և պատերազմի միջոցով ազգային սահմանները ջնջելը։ 
Չկա մի ժողովուրդ, որը կարող է կանգնեցնել նման պատերազմը միայն իր ջանքերով։ Մեզ անհրաժեշտ է համաշխարհային առաջնորդների մասնակցությունը։ Արդյո՞ք Ռուսաստանը երկխոսություն է ցանկանում: Ուկրաինան ունի բանակցություններում Ռուսաստանի կողմից խաբեության աշխարհի ամենամեծ փորձը։ Խաբեություն, որը, մասնավորապես, քողարկում էր Ռուսաստանի համար այս պատերազմին պատրաստվելու նպատակով։ Հենց դրա համար անհրաժեշտ են գլոբալ ջանքեր՝ Խաղաղության գագաթնաժողով՝ առաջնորդների մասնակցությամբ, որոնց Ռուսաստանը չի կարող խաբել։ Շվեյցարիայի հետ մենք նման գագաթնաժողով ենք պատրաստում։ Այն սկսվելու է հունիսի 15-ին։ Մենք արդեն հաստատել ենք ավելի քան 80 պետությունների մասնակցությունը և շարունակում ենք աշխատել առաջնորդների հետ՝ հրավիրելով նրանց Գագաթաժողովին։ 

Շնորհակալություն բոլորին, ովքեր իսկապես աջակցում են խաղաղությանը: Ես դիմում եմ համաշխարհային առաջնորդներին, ովքեր մինչ այժմ դուրս են մնացել Խաղաղության գագաթնաժողովին նախապատրաստվելու գլոբալ ջանքերից՝ նախագահ Բայդենին՝ Միացյալ Նահանգների առաջնորդին և նախագահ Սիին՝ Չինաստանի առաջնորդին։ Մենք չենք ցանկանում, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը այրվի այնպես, ինչպես այս գրքերը։ Հուսով եմ, որ դուք նույնպես չեք ուզում: Ցույց տվեք ձեր առաջնորդությունը աշխարհը իրական խաղաղությանը մոտեցնելու գործում: Խնդրում եմ աջակցել խաղաղության գագաթնաժողովին ձեր անձնական ղեկավարությամբ և մասնակցությամբ»,- ասել է Զելենսկին։