Հայտնի է, թե որքան պարտք ունի «Բարսելոնան»

Հայտնի է, թե որքան պարտք ունի «Բարսելոնան»

Կատալոնական «Բարսելոնա» ակումբը պետք է ութ տարում մարի 1,4 միլիարդ դոլարի պարտք, որոնք հիմնականում վարկային եւ փոխառնական պարտավորություններ են։ Այս մասին տեղեկանում ենք սպորտային մամուլում տեղ գտած հրապարակումներից։ Ընդ որում, այդ գումարի մի մասը պետք է վճարվի չորս տարում։ Մասնագետները նշում են, որ ակումբը չի կարողանա մարման ենթակա գումարը նշված ժամկետում հավաքել եւ ստիպված պարտավորությունները պետք է ռե-ֆինանսավորվեն։ Ֆինանսիստները «Բարսելոնայի» այժմյան ունեցած ֆինանսական վիճակը համարում են անցյալ տարվա համեմատ՝ ավելի կայուն։