Պուտինը ժամանել է Ուզբեկստան

Պուտինը ժամանել է Ուզբեկստան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել է Տաշքենդ։ 
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները և նշում, որ ուզբեկական և ռուսական կողմերը մտադիր են փաստաթղթերի նշանակալի փաթեթ ստորագրել։

Բանակցությունների ընթացքում Միրզիյոևը և Պուտինը կքննարկեն ռազմավարական գործընկերության և երկկողմ հարաբերությունների զարգացման ներկա վիճակը և հեռանկարները, այդ թվում՝ ատոմակայանների կառուցումը։ 

Պետությունների ղեկավարները կմասնակցեն նաեւ Ռուսաստանի եւ Ուզբեկստանի տարածաշրջանների խորհրդի առաջին նիստին։

Ի դեպ, սա Պուտինի երրորդ արտասահման այցն է նախագահական նոր ժամկետի մեկնարկից հետո։