Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով աջակցել մեր հայրենակիցներին. Ավինյան

Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով աջակցել մեր հայրենակիցներին. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Ցավով հետևում եմ Լոռու մարզում առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին: 

Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել նախարարությանը և մյուս պետական գերատեսչություններին, ինչպես նաև դժվար պահին առավելագույն չափով ձեռք մեկնել մեր հայրենակիցներին»,- գրել է նա։