Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն

Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նրանց քննարկման համար կուտակվել են բազմաթիվ հարցեր, այս մասին լրագրողներին հայտնել է երկրի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ТАСС լրատվական գործակալությունը։

Նա նշել է՝ այս երկկողմ շփումը լինելու է շատ առարկայական, քննարկման շատ հարցեր կլինեն։

«Վերջին ժամանակներս Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում խնդրահարույց հարցեր են կուտակվել, որոնք, ինչպես ակնկալում ենք, բաց կքննարկվեն ղեկավարների միջև»,- ասել է Ուշակովը։